«Օմիկրոն»-ի ախտանշաններն են՝ հազը, քթարտադրությունը, կոկորդի ցավը, կան նաև սրտխառնոցի դեպքեր, սակայն ախտանիշների վերաբերյալ վիճակագրություն դեռ չկա` լրագրողներին այս մասին ասել է Մոսկվայի 52-րդ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մարյանա Լիսենկոն։
«Դրանք գործնականում չեն տարբերվում շնչառական վիրուսային ինֆեկցիաներից՝ շատ հաճախ քթարտադրություն, հազ և կոկորդի ցավ, այնպիսի դասական պատմություն, որին դիմանում ենք աշուն-ձմեռ ժամանակահատվածում»,- ասել է բժիշկը։
Նրա խոսքով՝ սրտխառնոցից բողոքող հիվանդներ կան, սակայն վիճակագրություն դեռ չկա։