Ռուսաստանցի գիտնականները մշակել են օմիկրոնի 3 ենթատեսակի հայտնաբերման մեթոդ
Advertisement 1000 x 90

Ռուսաստանցի գիտնականները մշակել են օմիկրոնի 3 ենթատեսակի հայտնաբերման մեթոդ

Համաճարակաբանության Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի (Ռուսաստան) գիտնականները մշակել են կորոնավիրուսի օմիկրոն շտամի 3 ենթատեսակի հայտնաբերման մեթոդ։

Ինչպես տեղեկացնում է «Ռոսպոտրեբնադզոր»-ը, ավելի վաղ ստեղծվել էր դելտա շտամի 2 եւ օմիկրոնի 4 մուտացիաների հայտնաբերման փրայմերների եւ զոնդերի հավաքածու։ Այդ վահանակի հիման վրա էլ ստեղծվել է նորույթը, որը կարող է մի քանի ժամում ստույգ արդյունք ստանալ։

Այս մեթոդը նախատեսվում է ակտիվորեն օգտագործել սքրինինգային հետազոտությունների համար, ինչը հնարավորություն կտա օպերատիվ կերպով իրականացնել վիրուսաբանական մոնիթորինգ եւ ժամանակին արձագանքել երկրում համաճարակաբանական իրավիճակի փոփոխություններին։

med.news.am