Ոտքերը փափկացնող դիմակներ
Advertisement 1000 x 90

Ոտքերը փափկացնող դիմակներ

Գաղտնիք չէ, որ ոտքերի խնամքը նույնպես շատ կարեւոր է՝ կնոջ գեղեցիկ տեսքն անթերի դարձնելու համար։ Սակայն կանայք առաջին հերթին մտածում են դեմքի, ձեռքերի, մազերի, պարանոցի եւ հետո միայն ոտքերի խնամքի մասին։ Այսօր առաջարկում ենք տնային պայմաններում պատրաստվող մի քանի դիմակներ, որոնք կարող են օգնել ձեզ այս հարցում։

Մեղրով եւ խնձորով դիմակ

Այս խյուսը կարող է հիանալի փափկացնող ազդեցություն ունենալ ոտքերի վրա։ Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է բնական մեղրը խառնել նույն քանակությամբ քերած խնձորի հետ։ Այնուհետեւ հարկավոր է նաեւ ավելացնել 5-6 ճաշի գդալ բուսական յուղ։ Զանգվածն արդեն կարելի է քսել մարլայի վրա եւ մոտ 30 րոպե դնել ոտքի վրա։

Լոլիկի հյութով դիմակ

Այս խյուսի պատրաստման համար հարկավոր է լոլիկի հյութը (թարմ քամած) խառնել բուսական յուղով (նույն քանակությամբ) եւ ստացված զանգվածը քսել մինչեւ կոճի հատվածը։ Այնուհետեւ պետք է ոտքին տոպրակ փաթաթել եւ թողնել մոտ 30-60 րոպե, ինչից հետո կարելի է արդեն լվանալ ոտքերը։

Ձիթապտղի յուղով խյուս

Այս խյուսը նույն ձեւով է պատրաստվում, ինչպես նախորդը, սակայն մեկ տարբերությամբ. այն օգտագործելուց առաջ ոտքերը պետք է լվանալ տաք ջրով եւ հետո միայն քսել խյուսն ու փաթաթել տոպրակով։ Այս խյուսը պետք է թողնել ոտքի վրա մոտ 1-2 ժամ, իսկ հետո լվանալ։

news.am