Սովորական շեղբերների փոխարեն՝ այն օգտագործում է հատուկ պտուտակներ։
Մերիլենդի համալսարանի շրջանավարտները վերլուծել են Լեոնարդո դա Վինչիի ստեղծած Արքիմեդյան պտուտակներով ինքնաթիռների գծագրերը։ Մեծ գյուտարարը չկարողացավ կառույցը օդ բարձրացնել, սակայն ժամանակակից մշակողներին դա հաջողվեց:
Արքիմեդյան պտուտակները սկզբնապես ստեղծվել են ցածրադիր վայրերում գտնվող գետերից և լճերից ջուրը ոռոգման ջրանցքներ տեղափոխելու համար: Դա Վինչին նրանց համար նոր կիրառություն գտավ՝ 15-րդ դարում նա մշակեց նման պտուտակներ ունեցող ինքնաթիռի հայեցակարգը՝ սովորական թևերի կամ պտուտակների փոխարեն։
Ինժեներները ստեղծել են այս ինքնաթիռի համակարգչային սիմուլյացիա, և Crimson Spin մոդելի մի փոքր կատարելագործումից հետո նրանց հաջողվել է օդ բարձրանալ: Այնուհետև մշակողները տպեցին արքիմեդյան պտուտակներ 3D տպիչի վրա և տեղադրեցին դրանք կվադրոկոպտերի վրա:
Դա Վինչիի առաջարկած դիզայնից ժամանակակից տարբերակը տարբերվում է առաջին հերթին պտուտակների քանակով։ Միջնադարյան գյուտարարն օգտագործել է մեկ մեծ պտուտակ, մինչդեռ Crimson Spin-ն ունի չորսը՝ կվադրոկոպտերի յուրաքանչյուր ծայրում:
Ժամանակակից անօդաչու թռչող սարքը սնուցվում է ներկառուցված մարտկոցով, և այն կարելի է կառավարել հեռակառավարմամբ։ Թռիչքի ժամանակ Crimson Spin-ը արտասովոր ձայն է արձակում, որը նման է գայլիկոնի աշխատանքին։
Ապագայում մշակողները նախատեսում են ստեղծել ավելի մեծ անօդաչու թռչող սարք՝ արքիմեդյան պտուտակներով։ Նրանք համոզված են, որ տեխնոլոգիան թույլ կտա օդ բարձրացնել նույնիսկ ինքնաթիռներին, որոնցում ուղևորներ կան:
Սիրարփի Աղաբաբյան