
Փիթսբուրգի համալսարանի (Փենսիլվանիա նահանգ, ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ մաթեմատիկական ունակությունները փոխանցվում են ժառանգաբար: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն:
Ծնողներից երեխաների մեջ փոխանցվում է թվերի ինտուիտիվ զգացողություն, ուստի երեխան մաթեմատիկական լավ ունակություններ է ունենում: Փորձը կատարվել է երեխաների և նրանց ծնողների մասնակցությամբ: Նրանցից պահանջվել է լուծել տրված մաթեմատիկական խնդիրները: Այն երեխաները, որոնց ծնողները մաթեմատիկա լավ են իմացել, առանց դժվարության կարողացել են լուծել խնդիրները: