Կոպեռնիկուսի Եվրոպական միջնաժամկետ եղանակային կանխատեսումների կենտրոնի կլիմայի փոփոխության ծառայությունն ազդարարեց դիտարկումների պատմության ընթացքում գրանցված 6-րդ ամենատաք հունվարի մասին։ Այս մասին փոխանցում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Եվրոպայում դիտվել են ջերմաստիճանի մեծ տատանումներ․Գերմանիայում, արևելյան Եվրոպայում և Սկանդինավիայում ջերմաստիաճանի ցուցանիշը միջինից բարձր էր (Օսլոյում և Նորվեգիայում հունվարյան ջերմաստիճանի ռեկորդը կազմել է 12,5°C)։ Միջինից ցուրտ ջերմաստիճան գրանցվել է Ֆրանսիայում, Իսպանիայի հյուսիս-արևելքում, Հունաստանում և Թուրքիայում։ Ջերմաստիճանը միջինից բարձր է եղել կենտրոնական Ասիայի և Ռուսաստանի որոշ հատվածներում: Մանրամասները հետևյալ հղումով։