Կորոնավիրուսային վարակի դեմ ռնգախոռոչային պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի (ՀՄԱԳՀԿ) մասնագետների կողմից, անվտանգ Է օրգանիզմի համար, քանի որ նրանում չկա կենդանի վիրուս:
Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը: Ավելի վաղ ԶԼՄ-ներում, վկայակոչելով վիրուսաբան Կոնստանտին Չումակովին, հայտնվել Է մի տեղեկատվություն, թե ռնգախոռոչային պատվաստանյութը, այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ, իբր կարող Է ավելի վնասակար լինել օրգանիզմի համար, քան այն, որն ստանում են ներմկանային ձեւով:
«Այդպես չԷ: Քանի որ պատվաստանյութում կենդանի վիրուս չկա»,-ասել Է Գինցբուրգը, պատասխանելով հարցին, թե այդ տեղեկատվությունը չի վերաբերում արդյոք Գամալեայի կենտրոնի պատվաստանյութին: Հոկտեմբերի կեսերին հայտնի Է դարձել, որ Ռուսաստանի առողջապահության նախարարությունը թույլատրել Է կորոնավիրուսի դեմ ռնգախոռոչային պատվաստանյութի կլինիկական հետազոտություններ անցկացնել, որը մշակվել Է Գամալեայի կենտրոնի կողմից: