Պերուում զոհաբերված երեխաների մումիաներ են հայտնաբերվել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Պերուում զոհաբերված երեխաների մումիաներ են հայտնաբերվել

Լիմայի մերձակայքում գտնվող դամբարանում հնագետները վեց մումիացված երեխա են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է CBC News-ը։

Կախամարկիլիա հնագույն քաղաքում պեղումների ժամանակ հայտնաբերվել են կտորի մեջ ամուր փաթաթված փոքրիկ կմախքներ։

Ըստ մասնագետների՝ երեխաներին զոհաբերել են 1000-1200 տարի առաջ՝ «հանգուցյալ արիստոկրատին հետմահու ուղեկցելու համար»։

Տղամարդը մահվան պահին մոտ 20 տարեկան է եղել, նրան թաղել են դեմքը փակած ձեռքերով։

«Երեխաները կարող էին մերձավոր ազգականներ լինել, նրանց դրել էին ազնվականի գերեզմանի մուտքի մոտ տարբեր տեղերում՝ մեկը մյուսի վրա»,- ասել է պեղումների ղեկավար, հնագետ Փիթեր Վան Դալենը։

Բացի այդ, գերեզմանի մոտ հայտնաբերվել են յոթ չափահասների ոսկորներ (դրանք մումիֆիկացված չեն եղել), ինչպես նաև լամաների նման կենդանիների մնացորդներ և խեցեղեն։

shantnews.am