Պնեվմոկոկը, մենինգոկոկը և հեմոֆիլային ցուպիկները հսկայական վտանգ են ներկայացնում առողջության համար և տարեկան մի քանի միլիոն կյանք են խլում:
«Բացի COVID-19-ից, տարեկան երկու միլիոն մարդ մահանում է թոքաբորբից, մենինգիտից ու պնևմակոկային սեպսիսից: Հետևաբար, սա շատ կարևոր է»,- բացատրել է բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը:
Պատվաստումները կարող են պաշտպանել ուղեղը քայքայող վարակներից, ասել է մասնագետը։ Պնևմոկոկի դեմ պատվաստումը, նրա կարծիքով, պարտադիր է երեխաների, 60-ից բարձր մարդկանց և քրոնիկ հիվանդություններ ունեցողների , ինչպես նաև փայծաղ չունեցողների համար։
Բժիշկը հիշեցրել է, որ շատ մեծահասակներ կարող են պնևմակոկի և մենինգոկոկի կրողներ լինել՝ առանց դրա մասին իմանալու։ Իմունային ուժերը զսպում են բակտերիաները: Այնուամենայնիվ, դրանք կարող են ակտիվանալ, եթե հիվանդը հայտնվում է անբարենպաստ պայմաններում: