Կիտրոնով
Եղունգների համար այս «դիմակը» պատրաստելիս Ձեզ անհրաժեշտ է ընդամենը մեկ կիտրոն։ Այն պետք է բաժանեք երկու մասի, եղունգներն ընկղմեք կիտրոնի մեջ։ Պահեք 10-15 րոպե։ Այնուհետեւ ձեռքերը լվացեք ջրով եւ օգտագործեք եղունգների յուղ։ Հարմար է ցանկացածը՝ ծիրանից մինչեւ կոկոսի: Այստեղ սահմանափակումներ չկան։ Այս պրոցեսը կրկնեք շաբաթական 1-2 անգամ:
Մեկ այլ արդյունավետ տարբերակ կլինի ծովի աղով եւ կիտրոնի հյութով թուրմը։ Մի քանի պտղունց աղը խառնեք մի քանի ճաշի գդալ կիտրոնի հյութի հետ եւ Ձեր ձեռքերը դրա մեջ պահեք 15-20 րոպե, հետո լվացեք տաք ջրով։
Ձիթապտղի յուղով
Ինչպես նաեւ ծիրանի, խաղողի, դեղձի կորիզի յուղով:
Չոր եւ փխրուն եղունգներն ամրապնդելու համար լավագույն միջոցներ են ցանկացած յուղային վաննաները։ Քսեք յուղը քնելուց առաջ եղունգներին: Ավելի լավ արդյունքի համար Դուք կարող եք օգտագործել նարդոսի, թեյի ծառի, ուրցի, հազրեվարդի, բերգամոտի եթերային յուղեր: Կարող եք նաեւ ձիթապտղի յուղին ավելացնել գաղտնի բաղադրիչները: 1-2 կաթիլներ վիտամին A եւ E, որոնք հետագայում կօգնեն հաղթահարել սպիտակ բծերը եւ եղունգների վրայի կետերը։
Հանքային ջրով
Մի բաժակ հանքային ջրի մեջ ավելացրեք կիտրոնի հյութ: Բավական կլինի մի քանի կաթիլը։ Ձեռքերը խառնուրդի մեջ պահեք 10 րոպե: Հետո սրբեք չոր անձեռոցիկով կամ սրբիչով: Ջրով լրացուցիչ լվանալ հարկավոր չէ։
Յոդով
Յոդի հատկություններն օգնում են նաեւ եղունգներին՝ դարձնելով ավելի առաձգական եւ ուժեղ: Շաբաթական 1-2 անգամ 15 րոպե կատարեք յոդով եւ ծովի աղով վաննաներ: Մի բաժակ տաք ջրին ավելացրեք մի ճաշի գդալ աղ եւ 4-5 կաթիլ յոդ։