Նոր Զելանդիայի գիտնականները հաստ աղիի քաղցկեղի դեմ նոր միջոց են գտել։ Այս մասին հայտնում է Medical Express-ը։ Հրապարակման համաձայն՝ ուսումնասիրության հիմնական առարկան արյան ճնշումը կարգավորող դեղամիջոցներն են եղել։
Գիտնականները հետազոտել են քաղցկեղածին հյուսվածքների և այդ դեղամիջոցների փոխազդեցությունը և պարզել են, որ այդ դեղամիջոցները նվազեցնում են քաղցկեղածին հյուսվածքների ակտիվությունը։
Գիտնականները մտադիր են լրացուցիչ հետազոտություններ անցկացնել, և հաջողության դեպքում մարդկությանը հասանելի կլինի հաստ աղիի քաղցկեղի բուժման նոր մեթոդ, որը հիմնված կլինի ոչ թանկարժեք և քիչ հակազդեցություն ունեցող դեղորայքի կիրառման վրա։