Չինացի հնագետները վեց հազար տարեկան գերեզմանոց են հայտնաբերել
Advertisement 1000 x 90

Չինացի հնագետները վեց հազար տարեկան գերեզմանոց են հայտնաբերել

Չինացի հնագետները Շենսի հյուսիսարևմտյան նահանգում պեղել են շուրջ վեց հազար տարեկան գերեզմանոց, որտեղ, նրանց գնահատումներով՝ թաղված է ավելի քան երկու հազար մարդ, տեղեկացնում է Սինհուա գործակալությանը:

Շուրջ 90 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով գերեզմանոցը գտնվում է Յանգուանչժայի ավերակների մերձակայքում, որոնք վերաբերում են նեոլիթյան հնագիտական մշակույթների Յանշաո դարաշրջանին, որոնք Չինաստանի տարածքում գոյություն են ունեցել Հուանհե գետի հովտում:

Պեղումների ղեկավար Վան Վեյլինի խոսքով՝ հայտնաբերված գերեզմանոցն ամենամեծն է Յանշաո մշակույթի ժամանակաշրջանի՝ հայտնաբերված գերեզմանոցներից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: