Չինացին ամեն անգամ լաց է լինում, երբ ուտում է, գրում է Oddity Central-ը։ Դա պայմանավորված է հազվադեպ հիվանդությամբ:
Չժան անունով տարեց տղամարդը գրավել է բժիշկների ուշադրությունը՝ ասելով, որ սկսում է լաց լինել ամեն ճաշի ժամանակ։ Նա սկզբում ոչ մի նշանակություն չէր տալիս դրան, բայց վիճակը գնալով վատանում էր՝ խանգարելով բնականոն կյանքին։ Արդյունքում չինացին դադարել է սրճարաններ ու ռեստորաններ հաճախել, որպեսզի մարդիկ ավելորդ հարցեր չտան։
Բժիշկները հետազոտել են Չժանին և նրա մոտ ախտորոշել «կոկորդիլոսի արցունքների» համախտանիշ։ Բժիշկ Չենգ Միանն ասել է, որ պացիենտը նախկինում ունեցել է դեմքի կաթված, ինչը հանգեցրել է նման հետևանքների։ Վերականգնման գործընթացն ազդել է արցունքագեղձերի և դեմքի նյարդերի գործունեության վրա։
Այնպիսի գրգռիչները, ինչպիսին են սննդի հոտն ու համը, թուք առաջացնելու փոխարեն հիվանդի մոտ խթանում են արցունքագեղձը։ Ախտորոշումը հաստատելուց հետո չինացին վիրահատվել է, և նրա վիճակը զգալիորեն բարելավվել է։ Սակայն հայտնի չէ՝ Չժանը վերջապես ազատվել է այս խնդրից, թե ոչ։