NASA-ն առաջին անգամ հրապարակել է գունավոր հոլովակ, որտեղ ցուցադրել է New Horizons զոնդի մոտենալը Պլուտոնին:
Հոլովակը մոնտաժվել է ավելի քան հարյուր բարձրորակ լուսանկարներից, որոնք զոնդի կողմից արվել են 2015 թվականի ամռանը: Այն ժամանակ ապարատին հաջողվել էր գաճաճ մոլորակին մոտենալ նվազագույն տարածությամբ՝ 12 500 կիլոմետր:
Պարզվել է, որ արված լուսանկարները բավարար են երկնային մարմինի վրա «վայրէջքի» տեսագրությունը մոնտաժելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: