Ոչ միայն իմունիտետ․ ինչպես է վիտամին C-ն օգնում պայքարել ծերացման դեմ
Advertisement 1000 x 90

Ոչ միայն իմունիտետ․ ինչպես է վիտամին C-ն օգնում պայքարել ծերացման դեմ

Ինչպես է աշխատում վիտամին C-ն

Վիտամին C-ն այն սակավաթիվ նյութերից է, որի արդյունավետությունը ծերացման նշանների դեմ կլինիկորեն ապացուցված է։ Հետազոտությունների համաձայն վիտամին C-ն կատալիզացնում է օրգանիզմում սեփական կոլագենի արտադրությունը (այն դանդաղում է արդեն 20 տարեկանից հետո)։ Կոլագենը հենց այնպես չի, որ կոչվում է երիտասարդության սպիտակուց։ Հենց այն է պատասխանատու մաշկի առաձգականության եւ խոնավության, դրա բնական փայլի եւ կնճիռների բացակայության համար: Շնորհիվ իր հակաօքսիդանտ հատկությունների, վիտամին C-ն ապահովում է մարմնի հուսալի պաշտպանությունն ազատ ռադիկալների վնասից, որոնք հարձակվում են մարմնի բջիջներին, բորբոքային ռեակցիաներ են հրահրում, արագացնում կնճիռների եւ հիպերպիգմենտացիայի առաջացումը:

Ծերացումն առաջին հերթին օրգանիզմի ներսում, այլ ոչ թե դրսում ընթացող գործընթաց է, այդ իսկ պատճառով հարթ մաշկը այն ամենը չէ, ինչի մասին անհրաժեշտ է հոգ տանել: Տարիքի հետ սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը մի քանի անգամ մեծանում է, ուստի դրանց կանխարգելման մասին պետք է նախապես մտածել: Վիտամին C-ի կանոնավոր ընդունումը նվազեցնում է ինսուլտի վտանգը 30%-ով, պաշտպանում է սրտամկանների եւ անոթների պատերը:

Որտեղ փնտրել այն

Ամենապարզ միջոցը․ վերլուծեք Ձեր սննդակարգը եւ ավելացրեք վիտամին C-ով հարուստ մթերքներ: Մոռացեք կիտրոնների մասին։ Սպանախը, ելակը եւ կիվին պարունակում են կրկնակի վիտամին: Կարող եք օգտագործել նաեւ մասուր, սեւ հաղարջ եւ բրոկոլի։

Կոսմետիկայի մեջ վիտամին C-ն նույնպես օգտագործվում է շատ ակտիվ: Մասնագետները խորհուրդ չեն տալիս ընտրել «բարդացած» միջոցներ եւ նախապատվությունը տալ վիտամինային շիճուկներին։ Կիրառեք այն մաշկի մաքրումից հետո, բայց մինչեւ քսուքի կիրառումը․ ազդեցությունը կլինի առավելագույնը:

news.am