Գիտնականները հերքել են սմարթֆոնների եւ ուղեղի ուռուցքների միջեւ կապը
Advertisement 1000 x 90

Գիտնականները հերքել են սմարթֆոնների եւ ուղեղի ուռուցքների միջեւ կապը

Օքսֆորդի համալսարանի գիտնականները հերքել են տարածված թյուր կարծիքն այն մասին, որ բջջային հեռախոսների եւ սմարթֆոնների օգտագործումը բարձրացնում է ուղեղի ուռուցքների առաջացման վտանգը։ Նոր հետազոտության արդյունքների մասին տեղեկացվել է Journal of the National Cancer Institute-ում։

Հետազոտությանը մասնակցել է մոտ 776 000 մարդ, որոնք թերթիկներ են լրացրել 2001թ. բջջային հեռախոսներ օգտագործելու մասին, նրանց մոտ կեսը կրկնակի հարցման է ենթարկվել 2011թ.։ Մասնակիցներին հետեւել են միջինը 14 տարի։

2011թ. 60-64 տարեկան կանանց մոտ 75 եւ 75-79 տարեկան կանանց գրեթե 50 տոկոսը օգտվել էր բջջային հեռախոսից։ Դիտարկումների 14 տարիների ընթացքում  3 268 (0,42 տոկոս) կանանց մոտ առաջացել են գլխուղեղի ուռուցք՝ գլիոմա (նյարդային համակարգի ուռուցք), ակուստիկ նեւրինոմա (նյարդի ուռուցք, որը միացնում է ուղեղն ու ներքին ականջը), մենինգիոմա (գլխուղեղը պատող թաղանթի ուռուցք) կամ հիպոֆիզի ուռուցք։

Գլխուղեղի ուռուցքի առաջացման վտանգի էական տարբերություն չի հայտնաբերվել երբեք բջջային հեռախոսից չօգտվող եւ այդ սարքերից օգտվողների միջեւ։ Այդ ուռուցքներից են քունքի եւ գագաթային մասերի ուռուցքները, որոնք ուղեղի ամենախոցելի հատվածներն են։ Տարբերություններ չեն եղել նաեւ գլիոմայի, ակուստիկ նեւրինոմաների, մենինգիոմաների, հիպոֆիզի կամ աչքի ուռուցքների առաջացման վտանգների դեպքում։

news.am