Գիտնականները պարզել են, թե ինչպես է հոտերի ընկալումը կախված ազգությունից
Advertisement 1000 x 90

Գիտնականները պարզել են, թե ինչպես է հոտերի ընկալումը կախված ազգությունից

Մարդիկ նախընտրում են նույն բույրերը՝ անկախ մշակութային ծագումից։ Այս մասին հոդվածը հրապարակված է Current Biology ամսագրում։

«Մենք ուզում էինք պարզել, թե արդյոք մարդիկ ամբողջ աշխարհում հոտերի նույն ընկալումն ունեն, և արդյոք նրանց դուր են գալիս նույն բույրերը, թե՞ դրանք մշակութային առումով են որոշված ​», – ասում է Արթին Արշամյանը` շվեդական Կարոլինսկայի ինստիտուտից: «Ավանդաբար դա համարվում էր մշակութային երևույթ, բայց կարող ենք ցույց տալ, որ դա կապ չունի»։

Հետազոտությունը ցույց է տվել, որ միայն նյութի մոլեկուլային կառուցվածքն է որոշում, թե արդյոք հաճելի է հոտը մարմնի համար: Գիտնականներն ընտրել են մարդկանց ինը խմբեր ավանդույթներով տարբեր ժողովուրդներից՝ չորս խումբ որսորդ-հավաքողներից և հինգը՝ գյուղատնտեսությամբ զբաղվող ցեղերից։ Ընդհանուր առմամբ հետազոտությանը մասնակցել է 235 մարդ տարբեր շրջաններից, ուսումնասիրված ցեղերից որոշները գրեթե փորձ չունեին արեւմտյան արտադրանքի հետ։

Անկախ ցեղային ծագումից՝ մարդիկ ամենահաճելին են ճանաչել վանիլինի և էթիլբուտիրատի հոտը, որից մրգերի հոտ է գալիս։ Բոլոր մասնակիցներից ամենաքիչը հավանել է իզովալերիկ թթվի հոտը, որը առկա է պանրի, սոյայի կաթի և մարդու ոտքերի քրտինքի մեջ:

Արդյունքում, հետազոտողները եզրակացրել են, որ հոտի ընկալումը 41 տոկոսով կախված է նյութի մոլեկուլային կառուցվածքից, իսկ 54 տոկոսը՝ անձնական նախասիրություններից: Էթնիկ ծագումը էական դեր չի խաղում։