Գերմանացի հայտնի աստղալուսանկարիչ Սեբաստիան Վոլտմերը նոր գլուխգործոց է ստեղծել։ 2022 թվականի մարտի 23-ին նա Երկրի մակերևույթից լուսանկարել է տիեզերագնացներ Մաթիաս Մաուրերին (գերմանացի) և Ռաջու Չարիին (ամերիկացի), ովքեր բաց տիեզերք էին դուրս եկել ՄՏԿ-ի վրա տեխնիկական աշխատանքներ իրականացնելու համար։ Նախկինում նմանատիպ լուսանկարներ արդեն արվել են, սակայն սա առաջին դեպքն է, երբ Երկրից մակերևույթից հաջողվում է լուսանկարել միաժամանակ երկու տիեզերագնացի։
Լուսանկարն արվել է Գերմանիայի Սենտ Վենդել քաղաքից։ Ինչպես նշել է լուսանկարիչը, նա միտումնավոր է գնացել հենց այդտեղ, որովհետև Մաթիաս Մաուրերին այդ քաղաքից է։ Ըստ նրա իր բախտը բերել է. լուսանկարելու պահին եղանակը լավ էր, իսկ տիեզերակայարանը պարզ երևում էր: Տիեզերագնացին տեսնելու և լուսանկարելու համար Վոլտմերն օգտագործել է C11 EdgeHD աստղադիտակը։
Ինչպես օրեր անց խոստովանել է լուսանկարիչը, նա ցանկանում էր նվեր մատուցել Մաուրերին և ի սկզբանե պատրաստվում էր նկարահանել միայն նրան։ Սակայն, երբ լուսանկարը հայտնվել է լրատվամիջոցներում, մեկ այլ հայտնի լուսանկարիչ Ֆիլիպ Սմիթը նկատել է, որ լուսանկարում երևում է ևս մեկ տիեզերագնաց։ Պարզվել է, որ Ռաջա Չարին, ով նստած է եղել ՄՏԿ-ի Canadarm 2 համակարգի վրա, նույնպես հայտնվել է կադրում իսկ լուսանկարելու պահին Վոլտմերը նրան շփոթել է սարքավորման դետալի հետ և ուշադրություն չի դարձրել։
Երկրից ՄՏԿ-ի վրա գտնվող տիեզերագնացների առաջին լուսանկարը արվել է 2011 թվականին՝ սիրողական լուսանկարիչ Ռալֆ Վանդեբերգի կողմից: Նա լուսանկարել էր Սթիվ Բոուենին՝ Canadarm 2-ի վրա տեխնիկական աշխատանքներ իրականացնելու ժամանակ: Այժմ աստղագիտության պատմությունը համալրվել է ևս մեկ բացառիկ լուսանկարով՝ արդեն երկու տիեզերագնացով:
Հրապարակման պատրաստեց ita.am-ը