ՔՆԱԾ ՉԱՐԵՆՑԸ
Բացառիկ լուսանկար է: Անկողնում քնած Չարենցն է: Այս դրվագի մասին Ռուբեն Զարյանը հետևյալն է պատմում.
«…Չարենցը պառկած էր թախտին, ծխում էր, իսկ ես նստած կողքին՝ կարդում էի «Լիրի» տեսարաններից մեկը Մասեհյանի թարգմանությամբ: Սենյակ մտավ իմ համալսարանական մի ընկերը, որ լուսանկարչությամբ էր զբաղվում՝ ընտանիքի նյութականը հոգալու համար: Չարենցն էր կանչել, որ իրեն ու երեխաներին նկարի: Չարենցը ձայն տվեց Իզաբելլային ու երեխաներին, որ պատրաստվեն, իսկ ինձ խնդրեց շարունակել կարդալ: Ընկերս լուսանկարչական ապարատը սկսեց պատրաստել: Նա արդեն կազմ ու պատրաստ էր գործի անցնելու, մեկ էլ տեսանք, որ Չարենցը քնել է՝ ծխախոտը բերանին: Ես տեղից վեր կացա և խնդրեցի ընկերոջս՝ լուսանկարել: Սկզբում չեմուչում արեց և, այնուամենայնիվ, լուսանկարեց…»:
Հովիկ Չարխչյանի ֆեյսբուքյան էջից