Անգլիայի բնակչուհին երկու տարի շարունակ տնից դուրս չի եկել կրծքերի չափազանց մեծ չափի պատճառով, գրում է Daily Mail-ը։ Կնոջ խոսքով՝ ինքը ամաչում էր այս տեսքով ներկայանալ հանրությանը:
Լյուսի անունով բրիտանուհին պատմել է, որ մարդիկ միշտ ուշադրություն են դարձրել իր կրծքերի մեծ չափին` երբեմն անելով տհաճ մեկնաբանություններ։ Դստեր ծնվելուց հետո կնոջ կուրծքն էլ ավելի ծավալուն է դարձել՝ երիտասարդ մորը ստիպելով կոմպլեքսավորվել։
Դա հանգեցրել է նրան, որ Լյուսին սկսել է ամաչել խանութ գնալ, իսկ հետո ընդհանրապես տնից դուրս գալ։ Արդյունքում կինը երկու տարի անցկացրել է բնակարանում, սակայն ամեն ինչ փոխվել է, երբ դուստրը գնացել է առաջին դասարան։ Բրիտանուհին երեխային տարել է դպրոց, որտեղ նա ծանոթացել է այլ ծնողների հետ։
«Ես նույնիսկ չէի կարողանում փողոցով քայլել», – հիշում է կինը:
Նոր ընկերները համոզել են Լյուսիին, որ նա ամաչելու ոչինչ չունի և խորհուրդ են տվել սոցիալական ցանցերում օգտահաշիվներ ստեղծել։ Կինը հետևել է նրանց խորհրդին և սկսել է տեսանյութեր հրապարակել այն մասին, թե որքան դժվար է ապրել մեծ կրծքերով։
Նման բովանդակությունը գրավել է օգտատերերի ուշադրությունը: Լյուսին սկսել է հայտնի դառնալ: Բացի այդ, բրիտանուհին վերանայել է արտաքին տեսքի վերաբերյալ սեփական տեսակետները և այժմ կարծում է, որ յուրաքանչյուր մարդ գեղեցիկ է յուրովի։