Եղանակային պայմանները, անքուն գիշերները, սթրեսը եւ այլ գործոններ ամենավատ կերպով դրսեւորվում են դեմքի վրա։ Բարեբախտաբար, կան գործիքներ, որոնք կարող են օգնել լուծել խնդիրը: Այդպիսի միջոցներից են տնական դիմակները։ Ներկայացնում ենք դեմքի դիմակների արդյունավետ բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ձեզ կարգի բերել:
Դիմակ կարտոֆիլի օսլայով
Կարտոֆիլի օսլան խթանում է բոլոր հյուսվածքային կառույցների աշխատանքը, ակտիվացնում է նոր բջիջների աճը եւ արագ վերականգնում մաշկը սթրեսից հետո՝ նվազեցնելով կարմրությունը եւ տալով նրան փայլուն տեսք։
15 գրամ կարտոֆիլի օսլա
80 մլ թարմ քամած գազարի հյութ
100 մլ տաք եռացրած ջուր
25 գրամ յուղոտ թթվասեր
Դիմակ նարնջի հյութով եւ մեղրով
Մեղրի եւ նարնջի հյութի համադրությունը խորապես կմաքրի ծակոտիները, կթարմացնի եւ կօգնի վերականգնել կոլագենը եւ կխոնավեցնի մաշկը։
Մեկ նարնջի հյութ
2 ճաշի գդալ օրգանական մեղր
Վարսակի փաթիլներով եւ բանանով դիմակ
Վարսակի փաթիլներով դիմակը խորապես խոնավեցնում է մաշկը, վերականգնում է նրա պաշտպանիչ պատնեշը եւ բարելավում առաձգականությունը։ Բանանը կբարելավի դեմքի գույնը, կհարթեցնի կնճիռները ու կհեռացնի մաշկի մահացած բջիջները մաշկի մակերեսից:
2 ճաշի գդալ վարսակի փաթիլներ
կես բանան
2 ճաշի գդալ չքաղցրած կաթնաշոռ