SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ դեպի Մարս թռիչքի տոմսի մոտավոր արժեքը կկազմի 100 հազար դոլար։ Ինչպես նշում է Business Insider-ը, այս մասին միլիարդատերը հայտնել է TED-ի լրագրող Քրիս Անդերսոնի հետ զրույցի ժամանակ։
«Այն դեպքում, եթե Մարս տեղափոխվելն արժենա, օրինակ, 100.000 դոլար, ապա կարծում եմ, որ գրեթե բոլորն ի վերջո կկարողանան խնայել 100.000 դոլար և հնարավորություն կունենան գնալ Մարս, եթե ցանկանան»,- ասել է գործարարը։
«SpaceX-ը նպատակ ունի դեպի Մարս թռչելը «հասանելի դարձնել բոլորին», – ասել է նա: Զրույցի ընթացքում ձեռնարկատերը մատնանշել է նաև ֆինանսավորման այլ տարբերակներ՝ կառավարության ծրագրերն ու վարկ ստանալը։ Մասկը բացատրել է, որ խոսքը գնում է առանց հետադարձ տոմսի, այսինքն՝ այլ մոլորակ տեղափոխվելու նպատակով ճանապարհորդության մասին։