Որոնք են առողջության համար ամենաօգտակար եթերային յուղերը
Advertisement 1000 x 90

Որոնք են առողջության համար ամենաօգտակար եթերային յուղերը

Առողջական այս կամ այն խնդրի դեպքում մարդիկ սովորաբար տարատեսակ դեղամիջոցներ են ընդունում, սակայն սննդաբան Աննա Պոլյակովան վստահ է, որ որոշ դեպքերում դեղորայքից ոչ պակաս արդյունավետ կարող են լինել նաև բնական եթերայուղերը, որոնք ոչ միայն բուժում են, այլև կանխարգելիչ ազդեցություն են ունենում՝ միաժամանակ չառաջացնելով կողմնակի բարդություններ։

«Մի քանի որակյալ բնական եթերային յուղերը կարող են լուծել առողջական խնդիրների մեծ մասը ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների մոտ։ Հազը, ականջի և ատամի ցավերը, գլխացավը, բարձր ջերմությունը, աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներն ու առողջական այլ խնդիրները հեշտությամբ լուծվում են եթերայուղերի օգնությամբ», – պնդում է մասնագետը՝ նկատելով, որ արոմաթերապիան ոչ միայն օգնում է կարգավորել հուգեհուզական ֆոնը, այլև հաճելի բույր է տարածում տանը՝ ստեղծելով յուրահատուկ մթնոլորտ։

Պոլյակովայի խոսքով՝ առողջության համար ամենաօգտակար եթերայուղերն են․

  • կիտրոնի եթերայուղը․ հիանալի հակաօքսիդնատ է, որը մաքրում ու թրամացնում է օրգանիզմը և բարելավում է երիկամների ու լյարդի աշխատանքը,
  • անանուխի եթերայուղը․ աշխույժացնում է, ազատում է լարվածությունից և բարելավում է շնչառությունն ու մարսողությունը,
  • խնկածաղիկի եթերայուղը․ սա ևս արդյունավետ հակաօքսիդանտ է, որը մաքրում է օրգանիզմն ու բարելավում է հորմոնային ֆոնը,
  • նարդոսի եթերայուղը թուլացնում է, հանգստացնում է ու նպաստում է վերքերի ապաքինմանը,
  • թեյի ծառի եթերայուղը․ հակասեպտիկ ազդեցություն է ունենում, մաքրում է օրգանիզմն ու պահպանում է մաշկի առողջությունը։
  • խունկի եթերայուղը պաշտպանում է բորբոքումներից, ամրապնդում է իմունային համակարգն ու պահպանում է բարձր տրամադրությունը։

Եթերայուղերը սովորաբար կիրառվում են շատ փոքր քանակությամբ, ուստի դրանց գործածությունը թույլ է տալիս նաև զգալիորեն խնայել դեղորայքին հատկացվող գումարը։ Սակայն մասնագետը նախազգուշացնում է, որ յուղերը պետք է լինեն բացառապես բնական ու որակյալ, այլապես չեն լինի արդյունավետ։

tert.am