Հիմա սկսել է Ռուսաստանի անկման նոր փուլը․ Դարոն Աճեմօղլու
Advertisement 1000 x 90

Հիմա սկսել է Ռուսաստանի անկման նոր փուլը․ Դարոն Աճեմօղլու

Ռուսաստանի անկումը սկսել է դեռևս Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմից առաջ։ Այս մասին Meduza-ին տված հարցազրույցում ասել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, հայ հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն։

«Կարծում եմ, որ Ռուսաստանի անկումը, ցավոք, սկսել է դեռ պատերազմից առաջ, և պատերազմը պարզապես դարձավ այդ միտումի շարունակությունը», ասել է նա։

Նրա գնահատականներով՝ այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության հետ, ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի ճակատագրի երկրորդ փուլն է։ Սա ինստիտուցիոնալ և տնտեսական ձախողման շարունակությունն է։

«Կարծում եմ, որ սա Ռուսաստանի ճակատագրի երկրորդ փուլն է։ Դա լիովին շարունակությունն է այն ձախողման, որն արդեն եղել է՝ ինստիտուցիոնալ, տնտեսական ձախողման։ Դուք գիտեք, թե մարդիկ որքան քիչ օգուտներ են ստացել Ռուսաստանում եւ ինչպես է հարստացել ծայրահեղ կլեպտոկրատ օլիգարխիան, որի շատ ներկայացուցիչներ ապրում են Լոնդոնում եւ ոչ թե Մոսկվայում։ Հիմա սկսում է Ռուսաստանի անկման նոր փուլը, եւ դա հավասարապես վտանգավոր է եւ աշխարհի, եւ ռուսաստանցի ժողովրդի համար», ասել է Աճեմօղլուն։

lragir.am