Ո՞ր մակաբույծն է օգտակար մարդու առողջության համար
Advertisement 1000 x 90

Ո՞ր մակաբույծն է օգտակար մարդու առողջության համար

Blastocystis subtype մակաբույծը, որն ապրում է մարդու աղեստամոքսային տրակտում, կարող է օգտակար լինել առողջության եւ իմունիտետի համար: Նման եզրակացության են հանգել Յուն Լու Լին բժշկական դպրոցի (Սինգապուր) գիտնականները։ Նրանց հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Cellular and Molecular Life Sciences ամսագրում։

Մի շարք փորձերի ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են Blastocystis ենթատեսակը եւ պարզել, որ մակաբույծը կայունացնում է բակտերիալ էկոհամակարգը լաբորատոր մոդելների աղիքներում եւ նպաստում ավելի արագ վերականգնմանը բորբոքումից հետո: Դա պայմանավորված էր մակաբույծի՝ օգտակար մոլեկուլներ արտադրող բակտերիաների քանակն ավելացնելու, ինչպես նաեւ իմունային բջիջների աճին նպաստելու ունակությամբ, որոնք նվազեցնում են բորբոքումն օրգանիզմում։

Սակայն Blastocystis-ի ոչ բոլոր ենթատեսակները նույն կերպ են վարվում, եւ ուստի ոչ բոլորն են կարող օգտակար լինել մարդու առողջության համար: Հետագայում գիտնականները նախատեսում են ավելի մանրամասն ուսումնասիրել այս մակաբույծի բոլոր գոյություն ունեցող տեսակների ազդեցությունն օրգանիզմի վրա:

news.am