Երևանի կենդանաբանական այգու լավ բարեկամ, գերմանացի առաջատար մասնագետ Թոբիաս Դորնբուշը վարժեցրել է այգու փղին՝ Բունկային և վերապատրաստման դասեր անցկացրել կենդանու խնամողների համար։ Այս մասին տեղեկացնում են կենդանաբանական այգուց:
«Նա տարիներ շարունակ այցելել է Երևանի կենդանաբանական այգի: Այս անգամ տեսակցելու եկավ մեր Բունկային, խոսեց մասնագետների և խնամողների հետ, խորհրդակցություն անցկացրեց, թրեյնինգներ արեց փղի հետ՝ խոստանալով, որ հաջորդ անգամ ավելի երկար կմնա այգում՝ իր փորձով կիսվելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ։