Գերմանիայի և Լեհաստանի միջազգային հետազոտողների խումբը բացահայտել է Անտարկտիդայի ուժեղ երկրաշարժերի գաղտնիքը։ Աշխատանքի արդյունքները նկարագրված են Communications Earth & Environment-ում:
Դիտումների պատմության մեջ Անտարկտիդայի ամենաուժեղ երկրաշարժերի շարքը սկսվել է 2020 թվականի օգոստոսին` քնած ստորջրյա Օրկա հրաբխի տարածքում և դադարել երեք ամիս անց։
Այդպիսի ուժեղ սեյսմիկ ակտիվության պատճառը պարզելու համար գիտնականներն ուսումնասիրել են տվյալ տարածքում գտնվող երկու սեյսմիկ կայանների տվյալները: Նրանք նաև ուսումնասիրել են տվյալ տարածքում ցամաքային տեղաշարժի մասին տեղեկատվությունը, որը ստացվել է ցամաքային կայաններից՝ GPS -ներով և արբանյակներից՝ Երկրի ռադարային պատկերներով:
Պարզվել է, որ պատճառը Քինգ Ջորջ կղզու՝ մոտ 11 սանտիմետրով տեղաշարժն է, ինչը հանգեցրել է երկրաշարժի։ Կղզու տեղաշարժի պատճառն էլ իր հերթին գիտնականների համոզմամբ եղել էմագմատիկ կուտակումը: