Մազերի վատ վիճակը կարող է վկայել օրգանիզմում անհրաժեշտ նյութերի անբավարար քանակի մասին։ Lifehacker.ru կայքը գրում է, որ այս 8 մթերքը սննդակարգ ներառելով՝ կարող եք վերականգնել դա և գեղեցիկ մազեր ունենալ։
Թռչնամիս։ Երբ անհրաժեշտ չափով սպիտակուց չեք ստանում, մազերի աճը դանդաղում է կամ առհասարակ կանգ առնում, իսկ մազերը շարունակում են թափվել։ Օրգանիզմին անհրաժեշտ քանակով սպիտակուց ապահովելու օպտիմալ տարբերակը մսի օգտագործումն է։ Կարող եք ընտրել թռչնամիսը։
Երկաթով հարուստ մթերք։ Երկաթի պակասը հանգեցնում է մազաթափության։ Այս խնդրից խուսափելու կամ դրանից ազատվելու համար սննդակարգ ներառեք հատիկավորներ և ոսպ։ Մեծ քանակով երկաթ պարունակում է նաև տավարի միսը։
Ձու։ Ձուն սպիտակուց և երկաթ է պարունակում, բացի այդ, հարուստ է վիտամին B7-ով, ինչը խթանում է մազերի աճը և խոչընդոտում մազաթափությանը։ Այս նյութն ամրացնում է նաև թույլ եղունգները։
Ձուկ։ Օմեգա-3 ճարպաթթուներն անհրաժեշտ են օրգանիզմի, հատկապես մազերի առողջության պահպանման համար։ Դրանք հարկավոր է ստանալ հավելումների կամ սննդի միջոցով։ Դրա հրաշալի աղբյուր է ձուկը։
Յոգուրտ։ Յոգուրտը մեծ քանակով սպիտակուց է պարունակում, որը մազերի համար շատ կարևոր է։ Բացի այդ, այն հարուստ է վիտամին B5-ով։Այս նյութն արագացնում է արյան շրջանառությունը դեպի ուղեղ, արագացնում է մազերի աճը։
Դարչին։ Դարչինը լավացնում է արյան շրջանառությունը, ինչը նպաստում է, որ մազերի ֆոլիկուլները թթվածին և օգտակար նյութեր ստանան։ Այս համեմունքն ավելացրեք թխվածքի, սուրճի մեջ. դա ոչ միայն օգտակար է, այլև համեղ։
Սպանախ։ Այս բանջարեղենը հարուստ է մի շարք օգտակար նյութերով, այդ թվում՝ վիտամին A-ով և C-ով, երկաթով, ֆոլաթթվով։ Միասին գործելով՝ դրանք առողջացնում են գլխամաշկը։
Ոստրե։ Ցինկը ևս կարևոր էլեմենտ է մազերի աճն ու ամրությունն ապահովելու համար։ Այն կարելի է ստանալ ոստրեներ օգտագործելով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը