Էնդոկրինոլոգը զգուշացրել է վիտամինների պատճառով գիրանալու վտանգի մասին։ Այս մասին հայտնում է Sputnik-ը։
Ըստ մասնագետի՝ վիտամինները սովի զգացում են առաջացնում, քանի որ արագացնում են նյութափոխանակությունը։ Ավելանում է ախորժակը, և առաջանում է քաշի ավելացման վտանգ։
«Վիտամիններ ընդունելիս ավելորդ կիլոգրամներ են հավաքվում ոչ թե այն պատճառով, որ այդ դեղամիջոցներն իրենք են պարունակում կալորիաներ, այլ այն պատճառով, որ դրանք խթանում են ուտելու ցանկությունը»,- բացատրել է նա: Ավլովան խորհուրդ է տվել մարդկանց, ովքեր պարբերաբար վիտամիններ են ընդունում, ավելի շատ մարզվել և շարժվել կալորիա այրելու համար: Նա խորհուրդ է տալիս, որ նրանք ուտելիս չդիտեն հեռուստացույց կամ չշեղվեն այլ գործերով։
«Եթե այդպես ենք վարվում, ուրեմն վատ ենք ծամում սնունդը և փորձում եք արագ կուլ տալ։ Արդյունքում այն վատ է ներծծվում և հագեցվածություն չի տալիս, իսկ դա, իր հերթին, նպաստում է մեր կերած սննդի քանակի ավելացմանը»,- եզրափակել է նա։