Դուբայի բնակչուհին անհաջող ներարկել է բոտուլոտոքսին դեղամիջոցը, որից հետո նրա փեսացուն չեղարկել է հարսանիքը։ Այս մասին գրում է «Русские эмираты» ամսագիրը։
Հրապարակման համաձայն՝ Դուբայի 32-ամյա բնակչուհին բժշկական կենտրոն է գնացել՝ հեղուկ ռինոպլաստիկայի վիրահատություն անցնելու համար, որն իրականացվում է քթի մեջ բոտուլոտոքսինի ներարկումներով։ Պրոցեդուրայից հետո կնոջ քիթը դեֆորմացվել է, ինչի պատճառով նրա փեսացուն չեղարկել է ամուսնության արարողությունը, և նա ստիպված է եղել թողնել աշխատանքը։
Ըստ տուժողի, պրոցեդուրայից հետո ուժեղ գլխացավեր է ունեցել, իսկ բոտուլոտոքսինի ներարկման տեղում առաջացել է այտուց, որը հետագայում թարախակալել է։ Չնայած կլինիկա կատարած այցելություններին, իրավիճակը միայն վատացել է, ինչի արդյունքում կինը հոսպիտալացվել է։
Կինը հայց է ներկայացրել բժշկական կենտրոնի դեմ և հաղթել. դատարանը պարտավորեցրել է կլինիկային տուժողին փոխհատուցում վճարել 50 հազար դիրհամի (13,7 հազար դոլար) չափով։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ պրոցեդուրան կատարած բժիշկը ծանոթ չի եղել բոտոքսի ներարկման բարդություններին, ինչը հանգեցրել է հիվանդի քթի դեֆորմացմանը։