Եվրոպայում կապիկի ծաղիկի բռնկումը կարող է պայմանավորված լինել Իսպանիայում և Բելգիայում վերջերս տեղի ունեցած երեկույթների ժամանակ սեռական ակտիվությամբ: Այս պատճառն անվանել է ԱՀԿ-ի առաջատար խորհրդական դոկտոր Դեյվիդ Հեյմանը, հայտնում է Medicalxpress-ը։
Հիվանդությունը նախկինում չի առաջացրել համատարած բռնկումներ Աֆրիկայի սահմաններից դուրս, որտեղ այն էնդեմիկ է կենդանիների շրջանում, ասել է նա: «Մենք գիտենք, որ կապիկի ծաղիկը կարող է տարածվել վարակված մարդու վնասվածքների հետ սերտ շփման միջոցով, և, ըստ երևույթին, սեռական շփումն ուժեղացրել է այս փոխանցումը», – բացատրել է Հեյմանը:
ԱՀԿ-ի խորհրդականը նշել է, որ այս պահին սեռական ճանապարհով փոխանցվելը հիվանդության տարածումը բացատրող հիմնական տեսությունն է։
Հրապարակումը, վկայակոչելով առողջապահության ոլորտի պաշտոնյաներին, նշում է, որ Եվրոպայում հայտնի դեպքերի մեծ մասը գրանցվել են նույնասեռական տղամարդկանց շրջանում: Այնուամենայնիվ, ցանկացած մարդ կարող է վարակվել ծաղիկով հիվանդ մարդուց` նրա հագուստի կամ սավանի հետ սերտ շփման միջոցով: