Թույլ սերմնաժայթքում
Advertisement 1000 x 90

Թույլ սերմնաժայթքում

Թույլ սերմնաժայթքման հիմնական պատճառը մկանների թուլությունն է, որի ընթացում նվազում է սերմնաժայթքման ուժն ու ծավալը։ Սերմնաժայթքման առաջին փուլի ընթացքում սերմնահեղուկը հավաքվում է միզուկի պրոստատիկ հատվածում, իսկ երկրորդ փուլի ընթացքում,  շուրջմիզուկային մկանների կծկման շնորհիվ, արտամղվում է առնանդամից դուրս։ Այս գործընթացի առաջին փուլում առաջացած խնդիրը կարող է նվազեցնել սերմնահեղուկի արտահոսքի քանակը, իսկ երկրորդ փուլում՝ սերմնաժանթքման ուժը:

Իրականում թույլ սերմնաժայթքում հասկացողությունը սուբյեկտիվ է, և հաճախ չի ազդում տղամարդու սեռական հաճույքի վրա: Իհարկե, թույլ օրգազմը կարող է կապված լինել թույլ սերմնաժայթքման հետ, և տղամարդիկ հաճախ նախընտրում են ուժեղ սերմնաժայթքումն ու օրգազմը։

Թույլ սերմնաժայթքման պատճառները

  • Կոնքի մկանների թուլություն: Տարիքի հետ առաջանում է մկանային թուլություն, որն ազդում է սերմնաժայթքման և օրգազմի վրա։
  • Հորմոնների ցածր մակարդակ։ Տղամարդու հիմնական հորմոնի՝ տեստոստերոնի, մակարդակի իջեցումը կարող է բերել սեռական ցանկության նվազման և թույլ օրգազմի։
  • Հետադարձ սերմնաժայթքում։ Հետադարձ սերմնաժայթքման պատճառները բազմաթիվ են՝ շագանակագեղձի հիվանդություն, դեղորայք, վիրահատություն, շաքարային դիաբետ, ողնաշարի վնասվածքներ և այլն։ Այս ախտանիշը կարող է բացասական ազդել տղամարդու սեռական զգացողության վրա։
  • Սերմնահեղուկի քանակի նվազում։ Այս վիճակը տղամարդկանց մոտ սերմնաժայթքման դիսֆունկցիայի տարածված տեսակներից է, որը կապված է՝  շագանակագեղձի քաղցկեղի ճառագայթային բուժման, դեղորայքի կողմնակի ազդեցության (ալֆա պաշարիչներ, հակագերճնշումային, հակադեպրեսանտ), շաքարային դիաբետի, փոքր ամորձիների հետ։

Բուժումը

Անհրաժեշտ է բուժել ըստ հիվանդության պատճառականության։

Կիրառվում են.

  1. դեղորայքային բուժում,
  2. դեղորայքային խմբի փոխարինում,
  3. կոնքի մկանները ամրացնող վարժություններ,
  4. հորմոնների փոխլրացում և այլն։

urolog.am