Առաջին անգամ գիտնականներին հաջողվել է ստանալ հին հռոմեական Պոմպեյ քաղաքում հրաբխային մոխրի տակ թաղված տղամարդու և կնոջ գենետիկական տեղեկությունը:
Հետազոտողները արդյունահանել և հաջորդականացրել են երկու մարդու ԴՆԹ-ն՝ տղամարդու և կնոջ, որոնք մահացել են 79 թվականի օգոստոսի 24-ին Վեզուվի ժայթքման հետևանքով:
Հայտնաբերված տղամարդու տարիքը եղել է 35-ից 40 տարեկան, հասակը` 164 սանտիմետր։ Կինը 50 տարեկանից բարձր է եղել, 153 սանտիմետր հասակով։
Ըստ Սալենտոյի համալսարանի մարդաբան Սերենա Վիվայի` ժայթքման այս զոհերը չեն փորձել փախչել, հնարավոր է` բժշկական վիճակի պատճառով:
Գենետիկական հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդը, հնարավոր է, տառապելիս է եղել ողնաշարի տուբերկուլյոզով։ Այս հիվանդությունը հանգեցնում է հաշմանդամության և նույնիսկ կաթվածի։