Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կապիկի ծաղիկի հարցերով գլխավոր փորձագետ բժիշկ Ռոզամունդ Լյուիսն ասել է, որ չի ակնկալում, որ մինչ օրս գրանցված հարյուրավոր դեպքերը կդառնան հերթական համավարակը, բայց խոստովանել է, որ այս հիվանդության մասին դեռ շատ անհայտ բան կա, գրում է Associated Press-ը:
Կարեւոր է շեշտել, որ աշխարհի տասնյակ երկրներում նկատված դեպքերի ճնշող մեծամասնությունը գրանցվել է գեյերի եւ բիսեքսուալ ների մոտ, ասել է բժիշկը։
Միաժամանակ նա զգուշացրել է, որ ցանկացած մարդ՝ անկախ իր սեռական կողմնորոշումից, գտնվում է հիվանդության հավանական ռիսկի տակ։
Հայտնի չէ, թե արդյոք կապիկի ծաղիկը փոխանցվում է սեռական ճանապարհով։
Այս հիվանդությամբ պացիենտների մոտ նկատվում է ջերմություն, մարմնի ցավ, դող եւ հոգնածություն:
Լյուիսը հավելել է, որ պարզ չէ նաեւ, թե արդյոք մարդիկ կարող են հիվանդությունը տարածել ասիմպտոմատիկ կերպով։