
Բեսթսելերների հեղինակ Ջոան Ռոուլինգի ստորագրությամբ «Հարի Փոթերը եւ փիլիսոփայական քարը» գրքի առաջին հրատարակությունը Լոնդոնում Christie’s աճուրդում հանվել է մասնավոր վաճառքի։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Հազվագյուտ օրինակի արժեքը կազմում է 250 000 դոլար (200 հազար ֆունտ ստերլինգ):
Այս հրատարակությունը մեկն է այն 500 կոշտ կազմով օրինակներից, որոնք առաջին անգամ տպագրվել են 1997 թվականին։ Դրանցից երեք հարյուրը ուղարկվել են գրադարաններ։