Նյույորքցի հետազոտողները ոչ մեծ փորձ են կատարել, որի արդյունքում անսպասելի բուժել են ուղիղ աղիի քաղցկեղ ունեցող բոլոր փորձարկվողներին
Advertisement 1000 x 90

Նյույորքցի հետազոտողները ոչ մեծ փորձ են կատարել, որի արդյունքում անսպասելի բուժել են ուղիղ աղիի քաղցկեղ ունեցող բոլոր փորձարկվողներին

Վերջերս հրապարակված հետազոտության համաձայն՝ քաղցկեղի որոշակի տեսակի բուժման բժշկական փորձն ավարտվել է աննախադեպ՝ 100 տոկոսանոց հաջողությամբ. փորձին մասնակցող բոլոր պացիենտները հասել են ռեմիսիայի։

Փորձը, որն իրականացվել է Նյու Յորքի Memorial Sloan Kettering օնկոլոգիական կենտրոնում, կապված էր ուղիղ աղիի հազվադեպ մուտացիա ունեցող  քաղցկեղի հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են New England Journal of Medicine ամսագրում։

Ոչ մեծ հետազոտությանը մասնակցել է 12 պացիենտ, նրանք վաղ փուլի որոշակի տեսակի քաղցկեղ ունեին։ Այն ներառել է իմունաթերապիայի օգտագործում քաղցկեղի տեղական բուժման համար, քանի դեռ այն չէր տարածվել այլ հյուսվածքների վրա, առանց քիմիաթերապիայի եւ վիրաբուժական միջամտության։

Ուղիղ աղիի քաղցկեղը բոլոր պացիենտների մոտ անհետացել է իմունաթերապիայից հետո, չի պահանջվել ոչ ճառագայթային, որ վիրաբուժական միջամտություն, ոչ քիմիաթերապիա։ Հետազատության արդյունքների հրապարակման պահին քաղցկեղը չի վերադարձել ոչ մի պացիենտի մոտ, որոնք քաղցկեղից ազատվել էին արդեն երկու տարի։

Ընդունված է համարել, որ ուղիղ աղիի քաղցկեղ ունեցող պացիենտների 5-10 տոկոսը, ներառյալ կլինիկական հետազոտությանը մասնակցող բոլոր պացիենտները, անհամապատասխանության ռեպարացիայի դեֆեկտով ուռուցք ունի:

Ամեն տարի ուղիղ աղիի քաղցկեղ ախտորոշվում է մոտ 45 000 ամերիկացիների մոտ։

Փորձի շրջանակում պացիենտներն ստացել են դոստարլիմաբի հսկիչ կետերի ինհիբիտոր կաթիլային ձեւով, երեք շաբաթը մեկ, վեց ամսվա ընթացքում, իսկ ուռուցքները մանրակրկիտ զննվել են։

Չնայած փորձի արդյունքները  ստացվել են վաղ փուլում, դրանք հույս են ներշնչում, որ վերջնարդյունքում դրանք կարելի կլինի օգտագործել քաղցկեղի այլ տեսակների բուժման համար։

news.am