Մազերի արագ աճ․ 5 լավագույն մեթոդներ տնային պայմաններում
Advertisement 1000 x 90

Մազերի արագ աճ․ 5 լավագույն մեթոդներ տնային պայմաններում

Յուրաքանչյուր աղջիկ երազում է գեղեցիկ եւ առողջ մազերի մասին՝ փայլուն, երկար, ամուր ու ծավալուն: Գեղեցկության սրահներն առաջարկում են հսկայական քանակությամբ պրոցեդուրաներ, որոնք կօգնեն ձեր մազերին, սակայն այսօր ոչ բոլորն ունեն մասնագետի հետ աշխատելու հնարավորություն։ Մենք մեկտեղել ենք 5 տնային մեթոդներ, որոնք կարող են խթանել մազերի աճը:

Օգտագործեք գերչակի յուղ

Գերչակի յուղը կատարյալ միջոց է նոր մազերի աճը խթանելու համար: Այն հարուստ է վիտամին E-ով, հանքանյութերով եւ սպիտակուցներով։ Յուղը նաեւ պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք պահպանում են կերատինի նորմալ մակարդակը մազերի առանցքում՝ դարձնելով այն ամուր եւ հարթ: Օգտագործեք որպես դիմակ շաբաթը մեկ անգամ։ Գերչակի յուղի ազդեցությունը ուժեղացնելու համար այն հավասար համամասնությամբ խառնեք աճի մեկ այլ ակտիվացնողի՝ կռատուկի յուղի հետ: Խառնուրդը քսեք մազերի արմատներին, այնուհետեւ մազերը փաթաթեք սրբիչով։ Դիմակը կարելի է թողնել մազերին մինչեւ կես ժամ, այնուհետեւ պետք է մանրակրկիտ լվանալ գլուխը։

Պաշտպանեք ձեր մազերը տաք հարդարումից

Բնականաբար, տարօրինակ կլիներ ակնկալել մազերի արագ աճ, եթե դրանք անընդհատ վնասեք տաք հարդարմամբ։ Շնորհիվ այն բանի, որ մազերը դառնում են փխրուն, դուք կորցնում եք երկարությունը: Ոչ ոք չի արգելում օգտագործել արդուկ կամ վարսահարդարիչ։ Բայց հիմնական կանոնը ջերմային պաշտպանություն օգտագործելն է, որը պետք է քսել միայն մաքուր մազերին։

Պարբերաբար կատարեք գլխի մերսում

Գլխամաշկի մերսումը մազերի աճն արագացնելու լավագույն միջոցն է, քանի որ այն ապահովում է պատշաճ արյան հոսք եւ նպաստում է ֆոլիկուլի լավ սնուցմանը: Նման մերսումը պետք է շատ զգույշ անել՝ թեթեւ շարժումներով: Այն կատարելու համար ձեզանից օրական տասը րոպե կպահանջվի։

Մանանեխով մազերի աճի դիմակ

Այս դիմակը ոչ միայն կարագացնի մազերի աճը, այլեւ դրանք կդարձնի ավելի փափուկ։ Խառնեք մեկ ճաշի գդալ չոր մանանեխը, մեկ ճաշի գդալ մեղրը եւ երկու ճաշի գդալ կեֆիրը։ Խառնուրդը քսեք արմատներից մինչեւ մազերի կեսը, ապա փաթաթեք տոպրակով եւ թողեք մեկ ժամ։ Այնուհետեւ լվացեք շամպունով:

Մի մոռացեք գլխամաշկի պիլինգի մասին

Պիլինգը մազերի խնամքի եւս մեկ կարեւոր քայլ է, քանի որ անհրաժեշտ է կանոնավոր կերպով հեռացնել կեղտը եւ մաշկի մահացած բջիջները: Մազերի աճը խթանելու համար շաբաթը մեկ անգամ գլխամաշկը նրբորեն մերսեք սոդայի, աղացած ծովի աղի եւ կոկոսի յուղի խառնուրդով: Ի դեպ, պիլինգից հետո ցանկալի է չօգտագործել վարսահարդարիչ։

style.news.am