Չինացի աստղագետները հայտնել են այլմոլորակային քաղաքակրթությունների հնարավոր հայտնաբերման մասին, որոնցից ազդանշանները նախկինում գրանցել է աշխարհի ամենամեծ ռադիոաստղադիտակը՝ FAST-ը, Life.ru-ի փոխանցմամբ` հայտնում է տեղական Thepaper.cn հրատարակությունը:
Չինական Այլմոլորակային քաղաքակրթությունների հետազոտական խմբի ղեկավար, պրոֆեսոր Չժան Տունցզեի խոսքով, 2020 թվականին գրանցվել է «կասկածելի» ազդանշանների երկու խումբ, իսկ 2022 թվականին ևս մեկը՝ էկզոմոլորակներից մեկը դիտարկելիս։ Փորձագետների կարծիքով՝ դրանք կարող էին գալ այլմոլորակային քաղաքակրթությունից։
Սակայն Տունցզեն չի բացառել, որ ազդանշանները կարող են պայմանավորված լինել ռադիոյի միջամտությամբ։ Միաժամանակ նա նշել է, որ նման հնարավորությունը հաստատելու կամ բացառելու համար ժամանակ է անհրաժեշտ լրացուցիչ հետազոտությունների համար։