
Բրիտանացի կոսմետոլոգը պատմել է, որ բոտոքսը կարող է երիտասարդ աղջիկների դեմքին խոռոչներ առաջացնել։ Այս մասին գրում է «Lenta.ru»-ն։
Բրիտանացի կոսմետոլոգը, որը հայտնի է Դոկտոր Ռոշ կեղծանվամբ, զգուշացրել է երիտասարդ աղջիկներին բոտուլինի տոքսինի ներարկումներից հետո սպասվող վտանգի մասին։ Այս թեմայով նա իր կարծիքն է հայտնել Tiktok-ի իր էջում։ Նրա խոսքով՝ բոտոքսի ներարկումները շատ երիտասարդ տարիքում կարող են հանգեցնել հակառակ ազդեցության, մասնավորապես՝ ճակատի վրա փոսիկների առաջացման։
Տեսանյութում դոկտոր Ռոշը ցույց է տալիս հիվանդներից մեկի դեմքին բոտուլինի տոքսինի ներարկման բացասական ազդեցությունը։
«Աղջիկը շատ հաճախ էր ներարկումներ անում, ուստի նրա մաշկը կորցրել է առաձգականությունը: Արդյունքում առաջացել է խոռոչ», – բացատրել է նա:
Բժիշկը հավելել է, որ չնայած այն հանգամանքին, որ պացիենտը հինգ ամիս է` հրաժարվել է ներարկումներից, նա դեռ չի կարողանում շտկել թերությունները, քանի որ նրա ճակատի մկաններն արդեն ատրոֆիայի են ենթարկվել: