Գիտնականները կապ են հայտնաբերել հողի աղտոտվածության եւ սրտանոթային հիվանդությունների միջեւ
Advertisement 1000 x 90

Գիտնականները կապ են հայտնաբերել հողի աղտոտվածության եւ սրտանոթային հիվանդությունների միջեւ

Հողի մեջ թունաքիմիկատներն ու ծանր մետաղները կարող են վնասակար ազդեցություն ունենալ սրտանոթային համակարգի վրա, ասվում է Սրտաբանների եվրոպական միության Cardiovascular Research ամսագրում հրապարակված հոդվածում:

«Հողի աղտոտվածությունն ավելի քիչ նկատելի սպառնալիք է մարդու առողջության համար, քան կեղտոտ օդը,- նշել է հեղինակ պրոֆեսոր Թոմաս Մյունզելը Գերմանիայի Մայնցի համալսարանական բժշկական կենտրոնից:- Սակայն ապացույցներ են կուտակվում, որ հողի աղտոտիչները կարող են վնասել սրտանոթային առողջությանը մի շարք մեխանիզմների միջոցով, այդ թվում՝ բորբոքման ու օրգանիզմի բնական ժամացույցի խախտման»:

Օդի, ջրի եւ հողի աղտոտվածությունը տարեկան առնվազն ինը միլիոն մահվան պատճառ է դառնում:

Աղտոտվածության հետ կապված հիվանդությունների եւ մահվան դեպքերի ավելի քան 60 տոկոսը պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով, ինչպիսիք են սրտի կորոնար հիվանդությունը, սրտի կաթվածը, ինսուլտը եւ սրտի ռիթմի խանգարումները (առիթմիա):

Հոդվածում ընդգծվում է հողի աղտոտվածության եւ մարդու առողջության փոխհարաբերությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով սրտանոթային հիվանդություններին: Հողի աղտոտիչների թվում են ծանր մետաղները, թունաքիմիկատները եւ պլաստմասը: Գիտնականներն ասում են, որ աղտոտված հողը կարող է սրտանոթային հիվանդությունների հանգեցնել՝ մեծացնելով թթվայնացնող սթրեսն արյան անոթներում, բորբոքում առաջացնելով եւ խաթարելով օրգանիզմի ժամացույցը (ցիրկադային ռիթմը):

Կեղտոտ հողը կարող է օրգանիզմ ներթափանցել անապատի փոշու, պարարտանյութի բյուրեղների կամ պլաստիկի մասնիկների հետ: Ծանր մետաղները, ինչպիսիք են կադմիումը եւ կապարը, պլաստմասը եւ օրգանական թունավոր նյութերը (օրինակ՝ թունաքիմիկատներում) եւս կարող են հայտնվել օրգանիզմում ներշնչվող օդի միջոցով: Հողի աղտոտիչները լցվում են գետերի մեջ եւ ձեւավորում կեղտոտ ջուրը, որը հաճախ օգտագործվում է սննդի մեջ:

med.news.am