ԱՄՆ-ում երեխաների եւ դեռահասների շրջանում անշեղորեն ավելանում է աուտիստիկ սպեկտրի խանգարման տարածվածությունը. հետազոտություն
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում երեխաների եւ դեռահասների շրջանում անշեղորեն ավելանում է աուտիստիկ սպեկտրի խանգարման տարածվածությունը. հետազոտություն

ԱՄՆ-ում 2019-2020թթ. երեխաների եւ դեռահասների շրջանում խիստ տարածվել է աուտիստիկ սպեկտրի խանգարումը, ինչն աճի միտում ունի, նշվել է նոր հետազոտությունում։

JAMA Pediatrics ամսագրում հրապարակված հետազոտությունում նշվել է, որ արդյունքը, որը ստացվել է ԱՄՆ ազգային ռեպրեզենտատիվ տվյալների հիման վրա, ավելի բարձր է, քան այդ խանգարման տարածումն ըստ այլ հարցումների տվյալների։

Հետազոտողները խանգարումը նկարագրել են որպես «նեյրոզարգացման բարդ խախտում՝ ամբողջ աշխարհում աճող տարածվածությամբ»։

Նրանք նշել են, որ Միացյալ Նահանգներում աուտիստիկ սպեկտրի խանգարման տարածվածության իրենց գնահատականն ավելի բարձր է, քան ամբողջ աշխարհի հետազոտությունների գնահատականներում է, որոնք հրապարակվել են 2014 թվականից ի վեր՝ 0,42-ից 3,13 տոկոս Եվրոպայում, 0,11 տոկոսից 1,53 տոկոս Մերձավոր Արեւելքում եւ 1,41 տոկոսից 2,52 տոկոս Ավստրալիայում։

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների վերջին տվյալներով՝ 2018թ. երկրում յուրաքանչյուր 44-րդ երեխան ունեցել է աուտիստիկ սպեկտրի խանգարում՝ 2000թ. յուրաքանչյուր 150-րդ երեխա ցուցանիշի համեմատ։

Նոր հետազոտության համար գիտնականներն օգտագործել են Առողջապահության հարցերի ազգային հարցման տվյալները, որոնց համաձայն՝ 3-17 տարեկան  12 554 երեխայից եւ դեռահասից 410-ը ունեցել է «աուտիստիկ սպեկտրի խանգարում», ընդ որում՝ այդ հիվանդության տարածվածությունը տղաների մեջ ավելի բարձր է, քան աղջիկների։ Սրա հիման վրա նրանք հաշվարկել են ազգային ցուցանիշը։

Աուտիստիկ սպեկտրի խանգարման տարածվածությունը կազմել է 2,79 տոկոս 2019թ., 3,49 տոկոս 2020թ. եւ 3,14 տոկոս՝ երկու տարին միասին վերցրած, տեղեկացրել են գիտնականները։

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ որոշակի դեր է խաղում տարբեր տնտեսական կարգավիճակը. խանգարումն ավելի հաճախ հանդիպում է ցածր եկամուտ ունեցող ընտանիքներում։

news.am