
Արեւային մեկ այրվածքը կարող է մաշկի մակերեսային բջիջներում որոշակի գեների մուտացիաներ առաջացնել, ասել է մաշկաբան Նատալյա Ժովտանը, փոխանցում է ФАН-ը։
Փոփոխություններ կարող են ի հայտ գալ նույնիսկ այրվածքից 20 տարի անց, բացատրել է բժիշկը։ Պիգմենտացիան համարվում է դրա ամենաանվնաս դրսեւորումներից մեկը։ Այնուհետեւ գալիս են հեմանգիոմաները, սեբորեային կերատոմաները, նշել է մասնագետը։
«Իսկ ամենավտանգավոր հետեւանքները ուռուցքաբանական պրոցեսներն են։ Եվ ամենացավալին այն է, որ չես կարող հետ տալ ժամանակը, չես կարողանա փոխել սեբորեային կերատոմաների ձեւավորման գործընթացը, այն արդեն տեղի է ունեցել, եւ դրա համար չկան կախարդական քսուքներ ու դեղամիջոցներ»,- «Газета.Ру»-ին տված հարցազրույցում բացատրել է մաշկաբանը: