Լեհաստանը 1,5 անգամ ավելացրել է Հայաստանում պեղվող հուշարձանների համար նախատեսված ֆինանսավորումը: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Աշոտ Փիլիպոսյանըլրագրողների հետ հանդիմանը նշեց, որ ֆինանսավորման ավելացումը կապված է Մերձավոր Արևելքում` մասնավորապես Սիրիայում, Լիբանանում ստեղծված պատերազմական ծանր դրության հետ: «Լեհական կողմի մեր գործընկերների հետ համատեղ այս տարի սեպտեմբերից շարունակելու են պեղումները Մեծամորում: Լեհական կողմն այս տարի իր հետ բերելու է հատուկ սարք` հուշարձանը վերևից նկարելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա:
Փիլիպոսյանը հույս հայտնեց, որ այս տարի Վարշավայում լույս կտեսնի հայ-լեհական համատեղ արշավախմբի կողմից պեղավայրերում իրականացված քառամյա ամփոփ հաշվետվությունը անգլերեն լեզվով:
2015-2016 թվականներին ՊՈԱԿ-ի 3 աշխատակիցներ որակավորման և վերապատրաստման դասընթացներ են անցել Վարշավայի համալսարանում և ստացել վերականգնողի, հնէամարդաբանի և հուշարձանի տարածքի հատուկ սարքերով չափագրման մասնագետի որակավորում: