Ինչո՞վ են օգտակար գրկախառնումներն առողջության համար
Advertisement 1000 x 90

Ինչո՞վ են օգտակար գրկախառնումներն առողջության համար

Գրկախառնությունների ժամանակ արտադրվում են երջանկության հորմոններ, նվազում են մազանոթների սպազմը, տագնապայնության մակարդակը, ինչը նպաստում է օրգանիզմից շլակների դուրսբերմանը եւ պակասեցնում է հիպերտոնիկ հիվանդության առաջացման ռիսկը, RA.RU-ին ասել է սիրտ-անոթային վիրաբույժ, ընդհանուր պրակտիկայի բժիշկ Վլադիմիր Խորոշեւը։

«Գրկախառնումները կամ  շփումները մեծագույն ուժ են։ Արտադրվում են էնդորֆին եւ օքսիտոցին։ Դա գերազանցում է վտսահության աստիճանը նրա հանդեպ, ում հետ գրկախանվում ես, եթե այդ մարդը առնվազն հաճելի է քեզ համար։ Նման հպումները նվազեցնում են տագնապայնության զգացողությունը եւ առաջ բերում գոհունակության հստակ զգացողություն։ Արտադրվում են սերոտոնին, դոֆամին, սրանք հանգստի եւ հավասարակշռված վիճակի հորմոններն են։ Այստեղից էլ նվազում է մազանոթների սպազմը։ Զարկերակային արյան հոսքը հյուսվածքներ եւ օրգաններ ավելանում է։ Ուժեղանում է թթվածնի մատակարարումը, հնարավոր բոլոր հանքային նյութերով եւ վիտամիններով սնուցումը»,- բացատրել է մասնագետը։

Այս պրոցեսը գրկախառնումների ժամանակ լավացնում է օրգանիզմից վնասակար նյութերի դուրսբերումը, նշել է սրտաբանը։

«Այդ վնասակար նյութերը, որոնք կուտակվում են նյութափոխանակության հետեւանքով, ավելի արագ են դուրս գալիս զարկերակային արյան եւ երակներով հոսքի միջոցով։ Այսպիսով, նվազում է ամեն տեսակ հնարավոր հիվանդությունների, այդ թվում զարկերակային հիպերտենզիայի առաջացման հավանականությունը»,- բացատրել է նա։

news.am