Մասնագետը բացատրել է՝ ինչու չի կարելի լվանալ մազերը քնելուց առաջ
Advertisement 1000 x 90

Մասնագետը բացատրել է՝ ինչու չի կարելի լվանալ մազերը քնելուց առաջ

«Եթե ​​առանց մազերը չորացնելու՝ քնեք զով սենյակում, կարող է առաջանալ անոթային սպազմ և հիպոթերմիա, որը կարող է գլխացավ առաջացնել, Doctor Peter պորտալին ասել է մաշկաբան Աննա Կարպովան։

Թաց գլխով քնելու սովորությունը կարող է վնասակար լինել առողջությանը, փետուրներով կամ ծակոտկեն բարձի հետ շփման արդյունքում՝ կարող են ի հայտ գալ միջատներ, որոնք կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ։

«Կարող է առաջանալ անոթային սպազմ, որին հաջորդում է գլխացավը, ինչպես նաև կարող են  հայտ գալ մրսածության նշաններ։ Եթե ​​մարդը թաց գլխով գնում է քնելու, մազերը կարող են վնասվել, կորցնել ծավալը, ինչը հետագայում կարող է հանգեցնել դրանց որակի վատթարացման»,- զգուշացրել է բժիշկը։

Մասնագետը նաև նշել է, որ ցանկալի է գլուխը չորացնել քնելուց առնվազն 20-30 րոպե առաջ և խորհուրդ է տվել չօգտագործել կոպիտ նյութերից պատրաստված բարձեր. ավելի լավ է նախապատվությունը տալ մետաքսին։