Դիմակ, որ ստիպում է մազերին երկարել
Advertisement 1000 x 90

Դիմակ, որ ստիպում է մազերին երկարել

Պարբերաբար օգտագործման դեպքում խմորիչով դիմակները լավացնում են գլխի մաշկի արյան շրջանառությունը, սնուցում և ամրացնում մազերը, խթանում դրանց աճը, հեռացնում ավելորդ յուղոտությունը, մազերին ծավալ են հաղորդում և առողջ տեսք։ All-4-woman.ru կայքը գրում է, որ այս ամենը խմորիչի մեջ պարունակվող սպիտակուցի, հանքանյութերի, հատկապես՝ երկաթի, ցինկի, մագնեզիումի, կալցիումի, B խմբի, D, PP վիտամինների պարունակության շնորհիվ է։ Այս բոլորը միասին ապահովում են խմորիչով դիմակների արդյունքը։

Բաղադրիչներ

  • 1 ճաշի գդալ ջուր
  • 1 ճաշի գդալ խմորիչ
  • 1 ճաշի գդալ շաքար
  • 1 ճաշի գդալ մեղր
  • 2 ճաշի գդալ մանանեխի փոշի

Պատրաստման եղանակը

  1. Խմորիչը լցրեք տաք ջրի մեջ, ապա շաքար ավելացրեք։
  2. Երբ խմորիչի ծավալը մեծանա, ավելացրեք մեղրը և մանանեխի փոշին։
  3. Դիմակը քսեք գլխի մաշկին և մազերի արմատներին։ Մազերին պոլիէթիլենային տոպրակ քաշեք և գլուխը փաթաթեք սրբիչով։
  4. Մեկ ժամ անց լվացեք գլուխը՝ օգտագործելով սովորական շամպուն։

Պղպեղով դիմակ

Բաղադրիչներ

  • 30 գրամ խմորիչ
  • 2 ճաշի գդալ պղպեղ
  • 1 ճաշի գդալ ջուր

Պատրաստման եղանակը

  1. Խմորիչը լցրեք ջրի մեջ, ավելացրեք պղպեղը։
  2. Դիմակը քսեք գլխի մաշկին և մազերի արմատներին։ Մազերին պոլիէթիլենային տոպրակ քաշեք և գլուխը փաթաթեք սրբիչով։
  3. Դիմակը մազերին պետք է թողնել 20 րոպեից ոչ ավելի։ Հակառակ դեպքում մաշկը կարող է գրգռվել։
  4. 20 րոպե անց մազերը լվացեք՝ օգտագործելով սովորական շամպուն։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am