NASA-ի ինժեներ Ուիլյամ Սմիթը հեռուստաշոուի ժամանակ ասել է, որ տիեզերագնացները Միջազգային տիեզերակայանում պոռնոգրաֆիա չեն դիտում՝ ձեռնաշարժության արգելքի պատճառով: Այս մասին հայտնում է News Australia-ն։
Նա ասել է, որ հաշվի առնելով զրոյական ձգողականությունը, պատճառ կա վախենալու, որ կին տիեզերագնացներից ոմանք կարող են հղիանալ: Այդ իսկ պատճառով որոշվել է էապես սահմանափակել միջազգային տիեզերակայանի անձնակազմի սեռական կյանքը՝ անլուծելի իրավիճակները կանխելու համար։
Խոսելով տիեզերքում սեքսի մասին՝ նա առաջարկել է այն համեմատել պարաշյուտով ցատկի ժամանակ սեքսի հետ, բայց միաժամանակ հավելել է, որ դա դեռ սկզբունքորեն անհնար չէ, թեև դա նույնպես արգելված է, ինչպես ձեռնաշարժությունը։