Գիտնականները նոր հետազոտություն են անցկացրել, որի արդյունքներով եզրակացրել են, որ երեխաների մոտ ասթմայի պատճառ կարող են հանդիսանալ բռնի հանցագործությունները եւ վատ արդյունքները դպրոցում:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Pediatrics ամսագրում:
Հետազոտողները բացատրել են, որ բռնի հանցագործության փորձը կարող է սթրեսի հանգեցնել, իսկ կրթության ցածր մակարդակը կապված է առողջության հետ կապված ցածր գրագիտության հետ:
Հետազոտության շրջանակներում գիտնականները վերլուծել են ասթմայով 2-ից 17 տարեկան գրեթե 15500 երեխայի տվյալները Վաշինգտոնում:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն երեխաները, ովքեր ապրում էին բռնի հանցագործությունների ավելի բարձր մակարդակով եւ միջնակարգ դպրոցների ավելի քիչ շրջանավարտներ ունեցող թաղամասերում, ավելի հաճախ են հոսպիտալացվեն ասթմայի նոպաների հետ կապված: