
15 փորձագետներից բաղկացած թիմը վերստեղծել է բուրմունքի բանաձև, որը մշակվել է 3200 տարի առաջ: Այդ մասին գրում է DHA-ն։
Նրանք նախագծի վրա աշխատել են երեք տարի։
Աքքադերենով բանաձևը կավե տախտակի վրա գրված է Թապպուտիի կողմից, ով համարվում է Միջագետքի առաջին կին օծանելիքագործն ու քիմիկոսը։ Նշվում է մելիսա, զմուռս, վարդ և այլ բաղադրիչներ։
Բացի բանաձևից, գրվածքում մանրամասն նկարագրված է բույրի պատրաստման գործընթացը։
Լուսանկարը՝ CC0 / Fulvio Ciccolo /
Պատրաստեց Անի Գաբուզյանը