Կոսմետոլոգիական ո՞ր միջամտություններն են անհամատեղելի լողափին հանգստանալու հետ
Advertisement 1000 x 90

Կոսմետոլոգիական ո՞ր միջամտություններն են անհամատեղելի լողափին հանգստանալու հետ

Որոշ կոսմետոլոգիական միջամտություններ անհամատեղելի են լողափին հանգստանալու հետ, հավաստիացնում է կոսմետոլոգ-մաշկաբան Սվետլանա Ռոզինսկայան (Ռուսաստան)։

«Газета.Ru» պարբերականի հետ զրույցում մասնագետը նշել է, որ ներարկումների (ֆիլերների, բոտուլոտոքսինի ներարկում եւ բիոռեւիտալիզացիա) սեր ունեցող մարդկանց արեւի տակ գտնվել չի կարելի։

Կոսմետոլոգը նախազգուշացրել է, որ լողափին հանգստանալուց առնվազն 2 շաբաթ առաջ պետք է հրաժարվել ներարկումներից, այլապես արեւի ճառագայթների տակ մարդու մաշկը կարող է պիգմենտացիայի ենթարկվել։ Չպետք է մոռանալ նաեւ, որ ներարկումները համարվում են այսպես կոչված տրավմատիկ կոսմետոլոգիական մեթոդներ, եւ դրանցից հետո միշտ պետք է օգտագործել արեւապաշտպան միջոցներ։

Կոսմետոլոգի խոսքով՝ արեւոտ օրերին հատուկ զգուշություն պետք է ցուցաբերեն նրանք, ովքեր վերջերս մաշկի «հղկում» կամ միկրոասեղային RF-լիֆտինգ են կատարել։ Այդ դեպքում պաշտպանական միջոցներից պետք է օգտվել առնվազն մեկ ամիս։

«Անպայման պետք է օգտագործել SPF 50 զտիչով արեւապաշտպան միջոցներ, ինչպես նաեւ դեմքը փակել գլխարկով ու որքան հնարավոր է ստվերում գտնվել»,- ասել է Ռոզինսկայան։

med.news.am